Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ հունիսի 23-ի վաղ առավոտյան ոստիկանության աշխատանքները բուռն արձագանք են առաջացրել ոչ միայն հայ հասարակության, այլ նաև միջազգային հանրության շրջանակներում: Ըստ վարչապետի՝ հանրությունն ակնկալում է օբյեկտիվ ծառայողական քննություն:
Միաժամանակ կառավարության ղեկավարը դիմեց ակտիվիստներին. «Նման ոճը որևէ հաջողության չի բերելու, կառավարությունը պատրաստ է քննարկել բոլոր հարցերը, բայց փակելով Բաղրամյան պողոտան, սխալ է: Այդ ոճը չի համապատասխանում Սահմանադրությանն ու օրենքներին, կոչ եմ անում վերադառնալ կառուցողական դաշտ»: