«Սոված էինք ու թրջված, գոնե այդ հարցերը կարող էին լուծել». բերման ենթարկված ցուցարար

Բաղրամյան պողոտայում շարունակվում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի նստացույցը: «Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնության անդամ Կորյուն Դավթյանը Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց, որ իրենց պայքարը քաղաքացիական բնույթ ունի, քաղաքական որևէ ենթատեքստ չկա իրենց պահանջում:

Նա պատմեց նաև, որ երկուշաբթի առավոտյան, երբ ոստիկանությունը բռնի ուժով ցրել էր նստացույցը, իրեն և ընկերներին առաջինն էին ոստիկանները բերման ենթարկել: Ոստիկանության բաժանմունքում ճնշում, բռնություններ իր հանդեպ չեն եղել, սակայն սոված ու թրջված են եղել, գոնե այդ հարցերը կարելի էին լուծել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել