Վլադիմիր Գասպարյանը Բաղրամյան պողոտայում է

Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն այս պահին Բաղրամյան պողոտայում է: Նա զրուցում է ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ: Ցուցարարներին մոտենալով՝ ոստիկանապետը խնդրեց իր առանձնազրույցը չլուսաբանել:

Վլադիմիր Գասպարյանը անհանգստություն է հայտնել, որ երեկ երեկոյան ցուցարարների շարքում բավականին մեծ թվով հարբած անձիք են եղել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավորը: Նրա խոսքերով՝ ոստիկանապետն առաջարկել է այս խնդիրը քննարկել ցույցի բոլոր մասնակիցների հետ, քանի իավիճակի սրման դեպքում տուժելու են հենց նրանք: Նիկոլ Փաշինյանը համաձայնություն է հայտնել, որ հարբած մարդիկ վտանգավոր են ցույցի խաղաղ ընթացիք համար, նա ընդգծել է, որ ալկոհոլ օգտագործած մարդը ոչինչ չունի անելու այս հավաքին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել