Տարեց ամուսինը ոստիկանության բաժնի մոտ կնոջն էր սպասում

Այսօր ոստիկանության Կենտրոնի բաժնի մոտ հավաքված էին էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան ցրելուց հետո բերման ենթարկված ակտիվիստների ընկերներն ու հարազատները: Նրանց մեջ էր նաև տարեց մի տղամարդ, ում կնոջը նույնպես բերման էին ենթարկել ոստիկանության բաժին:

Իրավաբան.net-ին նա պատմեց, որ Բաղրամյան պողոտայում շատ կարճ ժամանակ են եղել ու փողոցում քայլելիս են եղել, երբ կնոջը բռնել են ոստիկաններն ու բերման ենթարկել: Բաժին եկած Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից ներկայացուցչին նա խնդրում էր, որ շուտ բաց թողնեն կնոջը` Թամար Զախարյանին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել