Փաստաբանների պալատում ստեղծվել է արագ արձագանքման հանձնախումբ

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահի 23.06.2015 թվականի 176-Լ որոշմամբ այսօր հաստատվել է արագ արձագանքման հանձնախմբի գործունեության մասին կարգը։

Հանձնախմբի համակարգող է նշանակվել փաստաբան Գևորգ Մկրտչյանը։

Հանձնախումբը հասարակական հիմունքներով գործող մարմին է, որը`

ա) արձանագրում է փաստաբանի մասնագիտական գործունեության ընթացքում փաստաբանի լիազորությունների իրականացման խոչընդոտման դեպքերը կամ փաստաբանի նկատմամբ այլ անօրինական գործողությունները .

բ) նպաստում է փաստաբանների մասնագիտական գործունեության ընթացքում փաստաբանների լիազորությունների իրականացման խոչընդոտները վերացնելուն:

 Հարգելի փաստաբաններ,

Ոստիկանության հետ հարաբերություններում խնդիրներ ծագելու դեպքում, կարող եք դիմել՝

– ՀՀ ոստիկանության հետ կնքված հուշագրով համակարգող փաստաբան, խորհրդի անդամ Կարապետ Աղաջանյանին- 091 100 878,

– Արագ արձագանքման հանձնախմբի համակարգող՝ Գևորգ Մկրտչյանին- 077 007792,

– ՀՀ փաստաբանների պալատի ընդհանուր դեպարտամենտի ղեկավար Գևորգ Գևորգյանին- 091 483423

 Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի աշխատակազմ

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել