Հայտնաբերել են Դեբեդ գետն ընկած անչափահասի դիակը

Հունիսի 22-ին, ժամը 14.45-ին, ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ Դեբեդ գետում լողալու ժամանակ երկու անչափահաս տղաներ` 2000 թ. ծնված Արեգ Շահբազյանը և նույն թվականին ծնված Լևոն Գասպարյանը, ընկել են գետի հոսանքի մեջ:  Հայտնում են  ՀՀ ոստիկանությունից:

Ըստ աղբյուրի՝ Արեգ Շահբազյանին օգնել են դուրս գալ գետից, իսկ Լևոն Գասպարյանին հայտնաբերելու ուղղությամբ կատարվել են որոնողական աշխատանքներ: Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողների, Նոյեմբերյանի քննչական բաժնի և ԱԻՆ Գեղարքունիքի մարզային վարչության ջրասույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում՝ հունիսի 22-ին, ժամը 19.33-ին, Հաղթանակ գյուղի վարչական տարածքում, Դեբեդ գետից, հայտնաբերել են Լ. Գասպարյանի դիակը: Կատարվում է քննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել