ԱԺ-ի նիստը սկսվեց լարված: ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը առաջարկեց էլեկտրաէներգիայի սակագնի դեմ բողոքի ակցիայի ընթացքում տեղի ունեցածի շուրջ քննարկում իրականացնել Գալուստ Սահակյան մոտ:
ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը հաղորդեց, որ մի քանի ժամ առաջ Բաղրամյան փողոցում ուժ է կիրառվել, բերման են ենթարկվել քաղաքացիներ և լրագրողներ, ջարդվել է լրագրողների տեսախցիկները, նա պահանջեց պատժել բոլոր ապօրինի գործողություններ իրականացնողներին, պատգամավորը փորձում էր շարունակել, Գալուստ Սահակյանը չթողեց՝ հաղորդելով, որ վարման կարգով է ձայն տվել, իսկ խնդիրը կապ չունի ԱԺ-ի օրակարգի հետ:
ԱԺ նախագահն ասաց. «Մենք բոլորս էլ հետևել ենք, ունենք մեր գնահատականները, ցավ ենք ապրում, կարող են այդ գնահատականները տարբեր են»:
Նիկոլ Փաշինյանը վարման կարգով հաղորդում տվեց հանցագործության մասին, Գալուստ Սահակյանը կրկին դադարեցրեց նրա ելույթը:
Տիգրան Ուրիխանյանը խոսեց ընտրությունների մասին, անդրադարձավ ակցիային: ԲՀԿ պատգամավոչ Վահե Էնֆիաջյանը նույնպես դատապարտեց ոստիկանների գործողությունները: Զարուհի Փոստանջյանը նույնպես խոսք ուներ, երեք նախադասությունից հետո նրա խոսափողն էլ անջատվեց:
ՕԵԿ պատգամավոր Հեղինե Բիշարյանը Սահակյանին հորդորեց զերծ մնալ իր լիազորությունները օգտագործելուց: Նա կոչ արեց ստորագրահավաք կազմակերպել, արտահերթ նիստ հրավիրել ու իջեցնել սակագինը. «Ինչո՞ւ մենք չենք կարող արտահերթ նիստ նշանակել, երբ այս մեկ շաբաթվա ընթացքում դատարկ քննարկումներ ենք իրականացնում»:
Գալուստ Սահակյանը կրկին ընդհատեց նրան ու սկսեց ելույթ ունենալ, պնդելով նույնը՝ յուրաքանչյուրս տարբեր կարծիք կարող ենք ունենալ:
Այնուհետև սկսվեց քվեարկությունը, Զարուհի Փոստանջյանը վարման կարգով ելույթ էր ուզում ունենալ, Գալուստ Սահակյանը նրան խոսքի իրավունք չէր տալիս՝ ասելով, որ անտեսում է նրան: