Քիչ առաջ ոստիկանության բաժանմունքից ազատ արձակվեց ակտիվիստ Կորյուն Դավթյանը: Նրա փաստաբանը՝ Հայարփի Սարգսյան լրագրողների հետ զրույցում ասաց, որ Կորյունին 3 ժամից ավելի են պահել բաժանմունքում, նոր միայն իրեն կանչել, որպեսզի պաշտպանի նրա շահերը: Փաստաբանը փոխանցեց, որ շուրջ 5 ժամ Կորյունը մնացել է բաժանմունքում. «Սկզբում ասում էին, որ մեղադրանք է առաջադրվել խուլիգանություն հատկանիշներով, սակայն հետո հերքեցին: Վերջում պարզվեց, որ փաստի առթիվ հարուցված քրեական գործով, Կորյուն Դավթյանն անցնում է որպես վկա»,- նշեց փաստաբանը: