7 տեղեր ու դեպքեր, երբ վարորդին արգելվում է վազանց կատարել

ՀՀ կառավարության N 955-Ն որոշման համաձայն՝ վազանցն արգելվում է`

1) խաչմերուկներում.
2) հետիոտնային անցումների վրա.
3) երկաթուղային գծանցների վրա և մինչև 100 մ դրանցից առաջ.
4) վազանց կամ արգելքի շրջանցում կատարող տրանսպորտային միջոցներին.
5) թունելներում, ճանապարհի նեղացումներում, վերելքի վերջում և ճանապարհների սահմանափակ տեսանելիության այլ հատվածներում.
6) կապույտ գույնի առկայծող փարոսիկ և հատուկ ձայնային ազդանշան միացրած տրանսպորտային միջոցին.
7) կապույտ և կարմիր գույների առկայծող փարոսիկներ և հատուկ ձայնային ազդանշան միացրած, ինչպես նաև դրանցով ուղեկցվող տրանսպորտային միջոցներին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել