Որտե՞ղ էր թաքցրել գողացված «Ֆորդ Տրանզիտ» մեքենան

Ոստիկանությունից հայտնում են, որ Կապանի ոստիկանության բաժնում առավոտյան տեղեկություններ են ստացվել, որ ոմն Կամո Մ. Ստեփանյան փողոցում կայանված «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայից տնտեսական ապրանքներ է գողացել: 

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվեց, որ Կամոն 1966 թ. ծնված Կամո Օ.-ն է, ով ժամը 19.00-ին բերման ենթարկվեց բաժին և խոստովանեց, որ գիշերը, ժամը 02.00-ի սահմաններում, նշված փողոցում կայանված «Ֆորդ Տրանզիտ»-ից գողացել է տարբեր տեսակի տնտեսական ապրանքներ և դրանք թաքցրել Գ. Նժդեհի հուշահամալիրի տարածքում:
Գողոնը հայտնաբերվել է: Վնասի չափը պարզվում է: Նախապատրաստվում են նյութեր: 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել