Հունիսի 18-ին, ժամը 17.15-ին, Երևանի Աթոյան և Նոր Արեշի 15-րդ փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Կիա» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ: Այս մասին Իրավաբան.net-ին հաղորդում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից՝ փոխանցելով, որ պատահարի հետևանքով «Օպել»-ի 11-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: