Հունիսի 16-ին, ժամը 20.00-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Երևանի Մուրացանի փողոցից բերման են ենթարկել 1969 թ. ծնված Անուշ Ա.-ին:
Ոստիկանությունից հայտնում են, որ Անուշ Ա.-ն նույն օրը, ժամը 17.00-ին, մաքրություն կատարելու նպատակով այցելել է 1982 թ. ծնված Դավիթ Ղ.-ի բնակարան և մետաղյա պահարանը բացելով` գողացել է 120.000 դրամ:
Անուշ Ա.-ն տվել է խոստովանական բացատրություն: Նրա մոտից խուզարկությամբ հայտնաբերվել է 93.000 դրամ:
Կատարվում է հետաքննություն: