Վարչապետը երկու նոր որոշում է ընդունել

Վարչապետը հունիսի 15-ին երկու նոր որոշում է ընդունել: Առաջինը վերաբերում է՝ «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման ծրագրի շուրջ Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի պատվիրակության հետ բանակցություններ վարելու նպատակով բանակցային խումբ ստեղծելու գործընթացին: Այս խումբը լիազորված կլինի` ստորագրել բանակցությունների արդյունքում կազմված արձանագրությունը:

Վարչապետի երկրորդ որոշմամբ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը նշանակել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը քննարկելիս ՀՀ կառավարության պաշտոնական ներկայացուցիչ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել