Թմրամիջոցը դատապարտյալին չհասավ

Հունիսի 8-ին, ժամը 14:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, դատապարտյալ Բ. Գ.-ին տեսակցության եկած հոր՝ Հ. Դ.-ի անձնական զննությամբ, գոտու միջից, հայտնաբերել և առգրավել են 1,3 գրամ դեղնականաչավուն զանգված: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից:

Ըստ աղբյուրի՝ Դ. Հ.-ն հայտնել է, որ թմրամիջոցը պոկել է Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղի իր տան հողամասում աճեցված թփերից մեկից: Ոստիկանության Աշտարակի բաժնի աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում՝ վերջինիս հողամասից հայտնաբերվել և առգրավվել է մի քանի կանեփանման թուփ, ինչն ուղարկվել է փորձաքննության:  Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: Կատարվում է հետաքննություն:

001-11419754_920607741329992_39855316_n 002-11414653_920607737996659_493555109_n 003-11350305_920607767996656_1240533630_n

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել