Չինաստանի հանրահայտ դերասանուհի Չժաո Վեյի դեմ դատական հայց է ներկայացվել: Այս մասին հաղորդում է «Natioanl Post» կայքը՝ հավելելով, որ դերասանուհին մասնակցում է երեկոյան հեռուսատաշոուի՝ խաղալով դստեր նկատմամբ չափազանց խիստ մոտեցում ունեցող մոր դերը։
Հայցվորը հայտնել է, որ հեռուսատշոուի ժամանակ դերասանուհին էկրանից իրեն «չափազանց սևեռուն հայացքով է նայել»՝ պատճառելով «բարոյական վնաս»։
Մայիսի 1-ից Չինաստանի դատական օրենսդրության մեջ կատարված վերջին փոփոխությունները զգալիորեն դյուրացրել են նմանատիպ հայցերի ներկայացման գործընթացը։ Միևնույն ժամանակ դատարանների համար նման հայցերի մերժումը առավել դժվարացել է՝ պայմանավորված դրանց հոսքի աճի հետ:
ՉԺՀ Գերագույն դատարանի ներկայացուցիչը հայտարարել է, որ քաղաքացիները նմանատիպ հայցեր ներկայացնելով չարաշահում են իրենց իրավունքները։