Կառավարությունն այսօր համապատասխան նախագծով առաջարկեց ՀՀ Ազգային ժողովի նախագահին 2015 թվականի հունիսի 15-ին ժամը 12:00-ին գումարել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան: Նախագիծը ներկայացրեց ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:
Օրակարգի մեջ մտնում է «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Առևտրային արբիտրաժի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» նախագծերը:
Բացի այդ ԱԺ-ն կքննարկի «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» նախագծերը, միջազգային պայմանագրեր:
Դավիթ Հարությունյանը առաջարկեց ավելացնել Զբաղվածության մասին օրենքը, ինչպես նաև թույլ տալ նախագծում որոշակի փոփոխություններ կատարել:
Արմեն Աշոտյանը խնդրեց ընդգրկել ևս մեկ նախագիծ` կապված բուհի կարգավիճակի հետ: