Իրազեկում ՌԴ մուտքի արգելք ունեցող քաղաքացիներին

Շուրջ 2215 քաղաքացիների վրայից, ովքեր մուտքի արգելանք ունեն Ռուսաստանի դաշնություն հանվել է այդ սանկցիան: Իրավաբան.net-ի լրագրողին փոխանցեց ՀՀ ՏԿ և ԱԻՆ միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը:

Նրա փոխանցմամբ՝ գործընթացը մեկնարկել է 2014թ. մայիսի 28-ից, ծառայություն են դիմել 8794 քաղաքացիներ, որոնցից 8204-ն քննարկման է ուղարկել ՌԴ համապատասխան ծառայություն, պատասխան է ստացվել 5594 դիմումների վերաբերյալ, որոնցից 2215 քաղաքացիների համար արգելանքը հանվել է:

Գագիկ Եգանյանը հաղորդեց, որ գործընթացը շարունակական բնույթ է կրում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել