Կարո՞ղ եք ստանալ կենսաթոշակը, եթե բացակայել եք Հայաստանից

Սույն հարցի կապակցությամբ ծագող իրավահարաբերություններ կարգավորվում են «Պետական կենսաթոշակների մասին» 2010 թվականի դեկտեմբերի 12-ին ընդունված ՀՀ օրենքով: Այս օրենքի 41-րդ հոդվածի համաձայն՝ կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցվում է, եթե աշխատանքային և զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող կենսաթոշակառուին կամ նրա փոխարեն կենսաթոշակն ստանալու իրավունք ունեցող անձին հինգ տարի անընդմեջ կենսաթոշակ չվճարելու դեպքում:

Այսինքն, եթե դուք Հայաստանի Հանրապետությունից 5 տարուց ավելի բացակայել եք, ապա այդ ժամանակահատվածի կենսաթոշակը ստանալ չեք կարող:

Սակայն, «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի համաձայն՝ եթե կենսաթոշակը վճարելը դադարեցվել է, ապա չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է դիմելու կամ կենսաթոշակ վճարելը վերսկսելու (կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելու) համար հիմք համարվող տեղեկատվությունը ստացվելու ամսվան նախորդող մեկ տարվա այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում անձը կենսաթոշակ ստանալու իրավունք է ունեցել:

Այսինքն, եթե ձեր բացակայությունը Հայաստանի Հանրապետությունից տևել է 5 տարուց պակաս, ապա դուք կարող եք ստանալ վերջին 1 տարվա կենսաթոշակի գումարը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել