Եվրոպայի օրվա տոնակատարությունների շրջանակում մայիսի 17-ին Գյումրի էին այցելել ՀՀ-ում ԵՄ պատվիրակության դեսպան Տրայան Հրիստեան և պատվիրակության այլ ներկայացուցիչներ, Լիտվայի Հանրապետության, Մեծ Բրիտանիայի, Չեխիայի, Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպանները:
Գյումրու քաղաքապետարանի ընդհանուր դահլիճում կազմակերպվել էր Եվրոպայի Միության կողմից ֆինանսավորվող ծրագրերի ներկայացումը, որտեղ կազմակերպությունները ներկայացնում էին իրականացված ծրագրերն ու դրանց արդյունքները:
Ողջույնի խոսքով միջոցառմանը հանդես եկավ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեան, նշելով՝ Հայաստան-Եվրամիություն համագործակցության ուղղությունները և դրանց հաջողությունները: Ըստ դեսպանի՝ նախորդ տարի նոյեմբեր ամսին կնքված ընդհանուր համաձայնագրի շրջանակում Եվրամիությունը Հայաստանին տրամադրելու է 140-160 մլն եվրո: «Այդ ծրագրերը, որոնք մենք նախաձեռնել ենք, իհարկե, կշարունակվեն և կիրականացվեն, քանի որ դրանք նախագծել են` ընդհանուր բարեփոխումների փիլիսոփայությունից ելնելով» – նշեց Տ. Հրիստեան: Հայաստանում Եվրամիության ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերը բազմազան են, ուղղված են մարդու իրավունքների պաշտպանությանը, հակակոռուպցիոն գործունեությանը, աղքատության նվազմանը, քաղաքացիական հասարակության ձևավորմանն ու զարգացմանը և այլն: Այս ծրագրերը չեն շրջանցում նաև կրթության և էներգաարդյունավետության ոլորտները:
Այնուհետև, ողջույնի խոսքերով հանդես եկան Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, եվրոպական երկրներից միջոցառմանը ներկա գտնվող դեսապանները:
Այնուհետև, միջոցառման մասնակիցները մոտեցան ՀԿ-ների տաղավարներին, որտեղ ներկայացված էին Եվրամիության կողմից իրականացվող բոլոր ծրագրերը: Մոտենալով ՀԵԻԱ տաղավարին՝ Դեսպանը նշեց նաև իրավագիտության ոլորտում իրականացվող ծրագրիը` ընդգծելով ծրագրով իրականացրած հաջողությունները:
Նշենք նաև, որ մայիսի 16-ին համանման միջոցառում էր կազմակերպվել նաև Վանաձոր քաղաքում, որտեղ ՀԵԻԱ-ն նույնպես ներկայացրել էր իր աշխատանքները:
Լուրեր
- Մեղադրական եզրակացությամբ ավարտվել է երեք պաշտոնյաների կաշառք ստանալու եւ 10 անձի վերաբերյալ գործի նախաքննությունը
- Նոր գործիք՝ պետական գնումների ոլորտում շահերի բախման խնդիրները կանխարգելելու և բացահայտելու համար
- Ես 2000 թվականից սկսած աշխատավարձս հավաքում եմ, որպեսզի բնակարան գնեմ. Հրանուշ Հակոբյան
- Հաստատվեցին պետական նպաստների չափերը
- Հակակոռուպցիոն պայքարը Հայաստանում
Իրադարձություններ
- Գույքի և եկամուտների հայտարարագրման ինստիտուտի թափանցիկության ապահովման գործում կարևոր դեր պետք է ունենան ՔՀԿ-ներն ու ԶԼՄ-ները
- «Հայաստանում ոչ թե առողջապահության, այլ հիվանդապահության համակարգ է»
- «Տեղեկատվության ազատությունն այն հիմնաքարն է, որ բնորոշում է հիմնապես ազատ պետությունները». Դավիթ Հարությունյան
- Կստեղծվի կոռուպցիոն ռիսկերի և ապօրինի հարստացման դեպքերի ինտերակտիվ առցանց քարտեզ