Կարգավորիչ գիլյոտինն առաջարկում է պարզեցել ապրանքային նշանների մասին օրենքը

Այսօր՝ մայիսի 14-ին, կառավարության նիստում հավանության արժանացան Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի առաջարկները՝ ուղղված ապրանքային նշանների մասին օրենքի փոփոխություններին: Մասնավորապես, ապրանքային նշանի գրանցման գործողության երկարաձգման, ապրանքային նշանի լիցենզիայի փորձաքննության և պետական գրանցամատյանում այն գրանցելու, ապրանքային նշանի գրանցման հայտի նախնական փորձաքննության անցկացման և ապրանքային նշանների հայտերի հիմնապաշարում գրանցելու ժամկետները 1 ամսվա փոխարեն դառնում են 7-10 օր:

Մեկ այլ առաջարկով ապրանքային նշանի գրանցման գործողության ժամկետը երկարաձգելու դեպքը նույնպես կներառվի «Պետական տուրքերի մասին» ՀՀ օրենքով նախատեսված զեղչերի ցանկում, քանի որ գործնականում մինչև 25 և 25-ից 100 աշխատող ունեցող տնտեսավարող սուբյեկտները պետական տուրքերի զեղչերից օգտվելու նպատակով ապրանքային նշանի գրանցման գործողության ժամկետը երկարաձգելու հայտի փոխարեն ներկայացնում են ապրանքային նշանի գրանցման հայտ:

Այսուհետ ապրանքային նշանների գրանցման և վկայագիր տալու համար պետական տուրքերը ժամկետի ավարտից հետո վեց ամսվա ընթացքում այն վճարվելու դեպքում գումարի չափը 50 տոկոսի փոխարեն կավելանա 20 տոկոսով, ինչպես սահմանված է մի շարք Եվրամիության անդամ երկրներում:
Մեկ բարեփոխում եւս. գործակալության կողմից ապրանքային նշաններին առնչվող որևէ որոշում կայացնելուց հետո հայտատուին/դիմումատուին որոշման մասին փոստով կամ էլեկտրոնային կապի միջոցներով ծանուցման համար սահմանվեց մինչև 3 աշխատաքային օր ժամկետ՝ ներկայիս 5, իսկ որոշ դեպքերում 10 աշխատանքային օրվա փոխարեն:

Վերոնշյալ առաջարկների ընդունմամբ տնտեսավարող սուբյեկտների տարեկան ծախսերը կկրճատվեն 3,3 մլրդ ՀՀ դրամի չափով, որը կազմում է ընդհանուր ծախսերի 48%-ը:

Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել