Պայթյուն գազալցակայանում. կա զոհ

Մայիսի 14-ին, ժամը 10.47-ին փրկարար ծառայություն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Գառնի գյուղի մոտակա գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով աշխատակիցը տեղում մահացել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՃԿԱԿ ՕԽ-ն և մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Գառնի գյուղի Ազատամարտիկների փողոցի թիվ 1 հասցեում գտնվող գազալցակայանում «ՎԱԶ-2121» մակնիշի 43 OU 399 պ/հ ավտոմեքենայի (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) վառելիքի լիցքավորման ժամանակ տեղի է ունեցել գազի բալոնի պայթյուն, ինչից վնասվել են «ՎԱԶ-2121» մակնիշի մակնիշի 43 OU 399 պ/հ ավտոմեքենան` ամբողջությամբ, «ՎԱԶ-2121» մակնիշի 21 SO 953 պ/հ ավտոմեքենան` մասնակի (վարորդ՝ Վ. Գ., ծնվ. 1980թ.), գազալցակայանի պատը (մոտ 6 քմ) և հարակից շինության դուռն ու պատուհանը:

Գազալցակայանի այթյունից տուժած աշխատակից Ռ. Ս.-ն (ծնվ. 1988թ.) «Սրբ. Գր. Լուսավորիչ» ԲԿ տեղափոխվելու ճանապարհին մահացել է:

Հրշեջ-փրկարարները անջատել են ավտոմեքենաների մարտկոցները, փակել են «ՎԱԶ-2121» մակնիշի 21 SO 953 պ/հ ավտոմեքենայի գազի բալոնի փականը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել