Ո՞վ էր դանակահարել կնոջը

Մայիսի 12-ին, ժամը 11.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ձախ ազդրի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1970 թ. ծնված Մարիամ Ն.-ն և հայտնել, որ իրեն դանակով հարվածել է ընկերը:  Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 08.30-ից 09.30-ն ընկած ժամանակահատվածում, Մարիամ Ն.-ի՝ Լուսագյուղ գյուղում գտնվող տնակում, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, նրան դանակով հարվածել է ընկերը` 1970 թ. ծնված Ռոբերտ Մ.-ն: Ոստիկանությունից հաղորդում են, որ ժամը 13.30-ին Ռոբերտ Մ.-ն նշված գյուղից բերման է ենթարկվել: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել