8-ամյա երեխային ճամպրուկի մեջ են թաքցրել

Իսպանիայում 19-ամյա մուրացկան կինը ձերբակալվել է այն բանից հետո, երբ նրա ճամպրուկից երեխա է հայտնաբերվել: Այս մասին գրում է անգլիական The Guardian պարբերականը: Իրավապահների փոխանցմամբ՝ անցակետի աշխատակիցները կասկածներ են ունեցել, որ ճամպրուկում թմրադեղեր կամ ապօրինի ապրանքներ են թաքցված: Ուստի, ճամպրուկը ստուգելու անհրաժեշտություն է առաջացել: Ռենտգենյան զննման արդյունքում ճամպրուկի մեջ թաքցված ութամյա երեխա է հայտնաբերվել:

Շփոթված ու վախեցած երեխան իրավապահներին ասել է, որ Կոտ Դիվուարից է: Դեպքից երկու ժամ անց նույն անցակետում մի տղամարդ է հայտնաբերվել, ով խոստովանել է, որ ճամպրուկում թաքցված երեխան իր որդին է: Տղամարդը ցանկանում էր, երեխային Կանարյան Կղզիներ տեղափոխել:

Իրավապահների փոխանցմամբ երեխային տեղափոխող կինն ազգակցական որևէ կապ չունի վերջինիս հետ: Ենթադրվում է, որ տղամարդը մուրացկան կնոջը գումար է վճարել, երեխային սահմանն անցկացնելու համար: Փոքրիկն այժմ «Երեխաների պաշտպանության հատուկ ծառայության» խնամքի տակ է գտնվում:

Երեխայի հայրն ու 19-ամյա կինը ձերբակալված են:
Պատրաստեց Լիլիթ Գասպարյանը

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել