Պետք է ամեն ինչ անել, որ այդ տեմպը չընկնի. Հովհաննես Մանուկյան

Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն կիսում է այն մտահոգությունը, որ պետք է Քրեական դատավարության օրենսգիրքը հնարավորինս շուտ դարձնել քննարկման առարկա Ազգային ժողովի նիստում. «Քրեական դատավարության օրենսգիրքը գտնվում է Ազգային ժողովում, կառավարությունն է նախագծի հեղինակը, սակայն այստեղ էական նշանակություն ունի, թե ԱԺ-ն ինչպիսի տեմպ կֆիքսի քննարկելու համար: Ես ինքս մտահոգ եմ, և պետք ամեն ինչ անել, որ այդ տեմպը չընկնի, մենք հասցնենք ամեն ինչ համահունչ տանել մինչև 2015թ. վերջ»,- ասաց նախարարը՝ պատասխանելով Իրավաբան.net-ի լրագրողի հարցին:

Պրոբացիոն ծառայության ներդրման տեսանկյունից այս օրենսգիրքը կարևոր նշանակություն ունի, պարոն Մանուկյանը նշեց, որ ծառայության ներդրման համար մի շարք իրավական փաստաթղթեր պետք է միասին փոփոխվեն. «Ուղղակիորեն քրեական դատավարության օրենսգիրքը, քրեական օրենսգիրքը, քրեակատարողական օրենսգիրքը, պրոբացիոն ծառայության օրենքը, բոլորը պետք է սինխրոն լինեն»,- ասաց նախարարը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել