Վրաերթի են ենթարկվել 60-ամյա կին և 24-ամյա աղջիկ

ՀՀ ոստիկանությունից տեղեկանում ենք, որ ապրիլի 28-ին, ժամը 14.30-ին, «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Բաղրամյան պողոտայի թիվ 26 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 60-ամյա կնոջ, որը ստացել է մարմնական վնասվածքներ:

Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 28-ին, ժամը 21.10-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Բաշինջաղյան փողոցի թիվ 187/2 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 24-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել