Կառավարությունը վաղվա նիստին քննարկման կդրվի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության նախաձեռնության մասին նախագիծը, որով առաջարկվում է ԱԺ նախագահին 2015 թվականի մայիսի 5-ին ժամը 12:00-ին գումարել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ:
Նիստի օրակարգում քննարկման կդրվեն մի շարք օրենսդրական փաթեթներ, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, Դատական, Քաղաքացիական, Ընտանեկան օրենսգրքերում, ինչպես նաև «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին փաթեթները: Սա առաջին ընթերցմամբ, իսկ երկրորդ և երրորդ ընթերցումով նախատեսվում է ԱԺ հաստատման դնել մի շարք փաթեթներ, այդ թվում՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին նախագիծը:
Արտահերթ նիստի օրակարգում նախատեսված է նաև մի քանի համաձայնագրերի հաստատում:
Նշենք, որ կառավարության նախագծում համաներման մասին խոսք չկա: