17 մլն ՀՀ դրամի ընդհանուր գումար է գանձցվել. ՀՀ ԱՆ ՔԿՎ

ՀՀ ԱՆ ՔԿՎ Հանրային կապերի բաժնից Իրավաբան.net-ին հաղորդում են, որ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի կողմից 2015թ. առաջին կիսամյակի ընթացքում դատարանների կողմից նշանակված պատիժների կատարման և վերահսկողությունների իրականացման կապակցությամբ հարուցվել և ընթացք է տրվել 2037 վարույթի:

Մասնավորապես.

  • դատավճիռներով՝ 593 տուգանք, որոնցով գանձված ընդհանուր գումարը կազմում է 17.361.250 ՀՀ դրամ,
  • դատարանների որոշումներով՝ 225 հանրային աշխատանք,
  • որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու վերաբերյալ դատական ակտերով՝ 278 վարույթ,
  • դատարանների կողմից պատիժը պայմանականորեն չկիրառելու դատավճիռներով՝ 843 դատապարտյալների նկատմամբ վերահսկողության սահմանում,
  • պայմանական վաղաժամկետ ազատվելու վերաբերյալ դատարանների որոշումներով՝ 88 դատապարտյալների վերաբերյալ հաշվառման վարույթներ,
  • դատարանների որոշումներով պատժի հետաձգման վերաբերյալ 10 դատապարտյալների հաշվառման վարույթներ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել