Հաճախ քաղաքացիները կոռուպցիայի մասին հայտնում են, սակայն իրավապահներին չեն դիմում. ՄԻՊ տեղակալ

«Կոռուպցիոն ռիսկերի դեմ պայքարելու թույլ կողմն այն է, որ հաճախ քաղաքացիները գալիս ու հայտնում են օմբուդսմենին կոռուպցիայի մասին, սակայն իրավապահ մարմիններին դիմել չեն ցանկանում տարբեր պատճառներով: Այդ տեղեկատվությունը մեզ հաճախ խորհդատվական կարգով է փոխանցվում»,- փոխանցեց Մարդու իրավունքների պաշտպանի սոցիալ-տնտեսական հարցերով տեղակալ Տաթևիկ Խաչատրյանը:

Նա նշեց, որ եթե անձը ցանկություն չունի կոռուպցիան բացահայտի, ապա ՄԻՊ-ը նրա ցանկությանը դեմ ելնել չի կարող: Խոսելով կոռուպցիոն ռիսկեր պարունակող ոլորտներից՝ ասաց. «Մենք յուրաքանչյուր պետական մարմնի բաժնի տակ, եթե հայտնաբերել են կոռուպցիոն ռիսկեր դրա վերաբերյալ գրում են տվյալ մարմնի խնդիրների ներքո: Նմանատիպ կոռուպցիոն ռիսկեր մենք գրել ենք ԲՍՓ ոլորտում, ընտանեկան և սոցիալական նպաստների համակարգում, որովհետև այս ոլորտներում առկա են կոռուպցիոն լուրջ ռիսկեր, ինչի մասին քաղաքացիները բարձրաձայնում են»,- ասաց ՄԻՊ տեղակալը:

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ