Հայոց ցեղասպանության փաստի ճանաչումը տարբեր պետությունների կողմից նման է դատավարությունների ժամանակ ցուցմունքներ, վկայություններ տալուն. նման համեմատություն է անում իրավաբանական գիտությունների թեկնածու Արամ Վարդևանյանը Իրավաբան.net-ի հետ զրույցում:
«Ճանաչումը գործի մի մասնիկն է, դա կարևոր է և խոսում է միջազգային հանրության, տվյալ պետության վերաբերմունքի և արժեհամակարգի մասին: Եվ փաստի ճանաչումը որոշակի օժանդակող նշանակություն ունի: Սակայն դրանով չենք կարող բավարարվել»,- ասաց ա. Վարդևանյանը:
Նրա խոսքով, պետք է քայլեր կատարվեն պատասխանտվության և հատուցման հարցը միջազգային ատյաններում քննարկելու համար: «Դրա համար կան տարբեր մեխանիզմներ: Խոսքը վերաբերում է ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանին, Մարդու իրավունքների եվրոպական դատարանին. սրանք իրավական հարթականեր են, որտեղ պետք է բարձրաձայնվի հարցը»:
Ա. Վարդևանյանի խոսքով, պատասխանատվության և փոխահատուցման հարցերը կարևոր են նաև նման ոճրագործությունների կանխարգելման տեսանկյունից: