Ապրիլի 18-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 1 մլն 300 հազար ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 473.5 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Ինչպես տեղեկացնում են «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ»-ից, փակման գինը ևս կազմել է 473.5 դրամ:
Նախօրեին կայացել էր 2 մլն 500 հազար ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 472.54 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել էր 472.56 դրամ: