ԵԱՀԿ երևանյան գրասենյակը և «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» hասարակական կազմակերպությունը կնքել են համագործակցության պայմանագիր, որի շրջանակներում ԵԱՀԿ երևանյան գրասենյակը համաֆինանսավորում է Եվրոպական միության ֆինանսական օժանդակությամբ իրականացվող «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի իրականացումը:
Ծրագրի հիմնական ուղղություններն են՝
1. ՔՀԿ-ների մոնիթորինգի և վերահսկողության կարողությունների հզորացում:
2. ՀՀ կառավարության ծրագրով նախատեսված հակակոռուպցիոն բարեփոխումների, ՀՀ իրավական և դատական բարեփոխումների 2012-2016թթ. ռազմավարական ծրագրի և ՀՀ գործող հակակոռուպցիոն ռազմավարության նկատմամբ հանրային վերահսկողության արդյունավետության բարձրացում:
3. ՔՀԿ-Կառավարություն կայուն երկխոսություն` հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ մեխանիզմների ամրապնդման նպատակով:
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի համաֆինանսավորման շրջանակներում կհզորացվեն ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կարողությունները` կազմակերպելով հակակոռուպցիոն միջոցառումներ ՀՀ մարզերում և ՔՀԿ-ներին տրամադրելով համապատասխան իրավական աջակցություն՝ իրենց կողմից իրականացվող մոնիթորինգային գործունեության արդյունավետության բարձրացման համար: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է նաև նպաստել Իրավաբան.net կայքի ծրագրային բաժնի զարգացմանը:
Նշենք, որ ծրագիրը իրականացվում է ՀԵԻԱ-ի կողմից՝ գործընկեր՝ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հետ համատեղ: Պայմանագրով նախատեսվում է 15.760 Եվրո տրամադրել ՀԵԻԱ-ին: Ծրագրի իրականացումը սկսվել է 2015 թվականի ապրիլի 15-ից և նախատեսվում է ավարտել 2015 թվականի նոյեմբերի 15-ին: