Լույս են տեսել «Քննիչի գրադարան» մատենաշարի առաջին հինգ հատորները

Լույս են տեսել «Քննիչի գրադարան» մատենաշարի առաջին հինգ հատորները: Այս մասին իր Ֆեյսբուքյան հաշվում գրել է աշխատությանհեղինակ Հակոբ Ղարախանյանը: «Մատենաշարը քննիչի աշխատանքի կազմակերպման գիտագործնական հիմունքների ժողովածու է, ուղղված քննիչներին, իրավաբան ուսանողներին և հետաքրքրասեր անձանց»,- նշել է նա։

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, իրավագիտության դոկտոր Արթուր Ղամբարյանն նույնպես անդրադարձել է այս աշխատությանը՝ նշելով. «Հեղինակը, աշխատանքում ներկայացրել է իր՝ երկար տարիների քննչական աշխատանքի փորձի վրա հիմնված տեղեկատվություն: Նյութըշարադրված է հանրամատչելի ոճով, ինչը հնարավորություն է տալիս ընթերցողին առանց բարդությունների հասկանալ քննիչի աշխատանքի պատասխանատվությունը և ստեղծագործական բնույթը, դրա կազմակերպման բարդությունները և հետաքրքրությունը»:Lori dataxaz N IMG_7493 copy

11092083_1590864941190797_7638196872241818681_n

11149242_1590864887857469_6300352359266516431_n

Գրքերի լուսանկարները՝ Հակոբ Ղարախանյանի ՖԲ հաշվից

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել