«Այս ամենը կրում է զուտ ձևական բնույթ». կարծիքներ հակակոռուպցիոն խորհրդի մասին

Հայաստանի գործատուների հանրապետական միության անդամ Անի Մակարյանը գտնում է, որ հակակոռուպցիոն խորհուրդը լիարժեք գործել չի կարող. «Հստակ չեն գործառույթները: Հակակոռուպցիոն խորհրդի ստեղծումը պարզապես աչքակապություն իրականացնելու նպատակ է հետապնդում: Ես չեմ կարծում, որ այն երկար կգործի»,- շեշտեց փորձագետը:

Նա նաև գտնում է, որ նմանաբնույթ խորհուրդների ստեղծումը նաև միտված է միջազգային կառույցների ներկայացնելու համար, որ աշխատանք է իրականացվում. «Ես կարող եմ համեմատական անցկացնել: Ես փորձագետ եմ թրաֆիքինգի և հարկադիր աշխատանքի հիմնահարցերով՝ մենք այն երկրների շարքում ենք, որ ակտիվ պայքարում է այս արատի դեմ, սակայն երբ նայում ենք, ապա այս ակտիվ պայքար ասվածը իրականում այդպես չէ, իրականում ամենը միտված է միջազգային կառույցներին որևէ ցուցանիշ ներկայացնելուն: Այս ամենը կրում է զուտ ձևական բնույթ»,- ասաց փորձագետը:

«Իրավագետ սերունդ» ՀԿ նախագահ Հայրենուհի Գևորգյանի խոսքերով՝ նա 20 տարի մասնակցում է հակակոռուպցիոն պայքարին և համոզվել է մի բանում. «Չկա պետական մտածողություն, չկա պետական կառավարում: Կոռուպցիայի դեմ պետք է պայքարել վերևից»,- ասաց տիկին Գևորգյանը: Նա գտնում է, որ կոռուպցիան բարձր է կրթության ոլորտում. «Կոռուպցիան կրթական մակարդակում սկսվում է մանկապարտեզներից ու դպրոցներից և վերջանում ամենաբարձր օղակներում»,- կարծիք հայտնեց ՀԿ նախագահը:

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ