Հակակոռուպցիոն և բարեխղճության ոլորտի լավագույն մասնագետը Հայաստանում էր: Միջազգային հեղինակավոր փորձագետ, բրիտանական «Ինթեգրիթի Էքշըն» միջազգային կազմակերպության համահիմնադիր և նախագահ Ֆրեդրիկ Գալթունգը մեր երկիր էր եկել նաև դասախոսելու՝ Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայում՝ իր հետ բերելով այս ոլորտի լավագույն փորձն ու նորարարությունները: Թեման նույնն է՝ կոռուպցիայի դեմ պայքարն ու բարեխղճության սկզբունքները: Ունկնդիրները՝ Հակակոռուպցիոն կոալիցիայի անդամ մի քանի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Կոռուպցիան նման է քաղցկեղի: Պարոն Գալթունգը այս հասարակական արատը համեմատում է մարդկային առողջությանը վնասող ամենածանր հիվանդության հետ: Հայաստանում և ընդհանրապես՝ աշխարհում կոռուպցիոն քաղցկեղի դեմ պայքարելու համար միջազգային փորձագետն առաջարկում է նախ ունենալ կոռուպցիայի մասին բոլոր տվյալները:
Մանրամասները՝ տեսանյութում:
Գ.Թ.
Իրավաբան.net