Մինսկում (Բելառուսի Հանրապետություն) տեղի են ունեցել բանակցություններ՝ «ՀՀ կառավարության և Բելառուսի Հանրապետության կառավարության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու վերաբերյալ» համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրության կնքման նախապատրաստման նպատակով: Հայկական կողմից բանակցություններին մասնակցել են ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացուցիչները: Այս մասին տեղեկացնում է ՀՀ հարկային ծառայության լրատվական վարչությունը:
Արձանագրության կնքումը նպատակ ունի փոփոխել և լրացնել Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության կառավարությունների միջև 2000 թվականի հուլիսի 19-ին Մինսկում ստորագրված եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու վերաբերյալ Համաձայնագիրը` համապատասխանեցնելով այն երկու պետությունների օրենսդրություններում կատարված տնտեսական և իրավական փոփոխություներին, ինչպես նաև ՏՀԶԿ-ի տիպային մոդելին:
Լուսանկարը՝ taxservice.am-ի: