Fox News-ը նշում է, որ ըստ նախաքննության` 100 տարեկան ամուսինը կացնով սպանել է Նյու Ջերսիի իրենց բնակարանում քնած կնոջը, ինչից հետո լոգարանում ինքնասպան եղել:
Բերգեն շրջանի հետաքննիչ Ջոն Մոլինելլինի խոսքերով` Մայքլ Ջասկինի և նրա 88-ամյա կնոջ՝ Ռոսալիայի միջև ընտանեկան խնդիրներ են եղել:
Ոստիկանությունը գտել է զույգին իրենց բնակարանում՝ բարեկամի ահազանգից հետո: Հետաքննիչները հավատացած են, որ դեպքի ժամանակ տանը կողմնակի ոչ ոք չի եղել:
Սպանության իրական դրդապատճառները դեռևս հայտնի չեն:
Պատրաստեց՝ Լիլիթ Խառատյանը:
Իրավաբան.net