Ո՞վ կլինի Կոտայքի նոր մարզպետը

Այսօր այլ աշխատանքի անցելու նպատակով Արամ Հարությունյանն ազատվեց Կոտայքի մարզպետի պաշտոնից: Կառավարության մեկ այլ նախագծով այս պաշտոնին պետք է նշանակվի Աբովյանի ներկայիս քաղաքապետ Կարապետ Գուլոյանը:

Գործադիրի այսօրվա նիստից առաջ ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը առաջարկեց, նշանակման հարցը պայմանականորեն համարել ընդգրկված նիստի օրակարգում, եթե ՀՀ նախագահը հաստատի նոր նշանակումը:

Ի դեպ, ՀՀ Սահմանադրության 88.1. հոդվածն արձանագրում է, որ «Մարզպետները նշանակվում և ազատվում են կառավարության որոշմամբ։ Կառավարության այդ որոշումները վավերացվում են Հանրապետության Նախագահի կողմից»։

Լուսանկարը` Analitik.am-ի

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել