Առանձնապես խոշոր չափերով խարդախության հետքերով

Մարտի 26-ին տեղեկացրել ենք, որ Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով Գարիկ Ալեքսանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2015 թ. փետրվարին նախնական համաձայնության գալով որպես գլխավոր դատախազի տեղակալ ներկայացած, ՀՀ ԱՆ «Վարդաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալ Հովիկ Բաբայանի հետ, ՀՀ փաստաբանների պալատի փաստաբանին աջակցելու, նրան դատախազությունում պաշտոնի նշանակելու, ինչպես նաև հետագայում աշխատանքային այլ հեռանկարներ ստեղծելու կեղծ խոստումներ տալով, դատախազի տեղակալի բնակարանի կահավորման համար պարտքով գումար վերցնելու պատրվակով, խաբեությամբ նրանից հափշտակել է առանձնապես խոշոր չափի` 15 հազ. ԱՄՆ դոլար գումար և 130 հազ. ՀՀ դրամ արժողությամբ բջջային հեռախոս: Գարիկ Ալեքսանյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

ՀՀ ոստիկանությունն այս խնդրին անդրադարձել է «Կիրակնօրյա հերթապահ մաս» հաղորդաշարի շրջանակներում (ռեպորտաժը կարող եք դիտել 06.20 րոպեից)՝ շեշտելով, որ կասկածներ կան, որ այս խմբի գործողություններից տուժած այլ քաղաքացիներ կան, ուստի ոստիկանությունը քաղաքացիներին առաջարկում է դիմել ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործության դեմ ուղղված հանցագործությունների բացահայտման վարչություն կամ զանգահարել (010) 56-47-72 հեռախոսահամարով:

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ