Հակակոռուպցիոն խորհրդին պետք է անդամակցեն իսկապես անկախ ՀԿ ներկայացուցիչներ

Կառավարության որոշմամբ ստեղծված հակակոռուպցիոն խորհուրդը չի կարող անկախ լինել, եթե կառավարվում է վարչապետի կողմից. նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը Իրավաբան.net-ի հետ զրույցում:

Նա նշեց, որ շատ այլ երկրներում ստեղծվում են նման կառույցներ, օրինակ Ուկրաինան ներկա պահին այդ գործընթացների մեջ է և հակակոռուպցիոն մարմնի ղեկավարը նշանակվելու է մի քանի թեկնածուներից ընտրության միջոցով:

Իսկ ինչ վերաբերում է հակակոռուպցիոն խորհրդին քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ավելի լայն անդամակցություն, Ս. Գրիգորյանը պատասխանեց. «Անկախ համակարգից պիտի լինեն խորհրդի անդամները: Հայաստանում ենք ապրում և գիտենք, որ կան ՀԿ-ներ, որոնք բավականին մոտ են կառավարությանը: Եթե անդմակցեն իսկապես անկախ ՀԿ ներկայացուցիչները, թափանցիկ աշխատանք լինի, ապա էֆեկտ էլ կարող է լինել»:

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ