ԱՄՆ-ի բնակիչը սպառնացել է սպանել նախագահ Օբամային

Reuters-ի տեղեկություններով՝ Միսուրի նահանգի բնակիչը ձերբակալվել է ԱՄՆ ներկայիս նախագահ Բարաք Օբամային սպանելու սպառնալիքի համար: 24-ամյա Քեմերոն Ջեյմս Ստութը ձերբակալվել է ուրբաթ օրը և այժմ կալանավորված է:

Քեմերոնը պատրաստվում էր 270 տրամաչափի հրացան ձեռք բերել և նախատեսում էր սպանել նախագահին առաջիկա շաբաթների ընթացքում: Նա մանրամասնորեն ուսումնասիրել էր Սպիտակ տան և եկեղեցու տարածքը և փորձել հարմար դիրք գտնել, որտեղից կարող էր կրակել նախագահի վրա:
Ավելի ուշ պարզ դարձավ, որ Քեմերոնը պլանավորում էր սպանել Օբամային՝ Կանզաս կատարվելիք այցի ժամանակ:

Հինգշաբթի օրը տեղի կունենա Քեմերոնի գործով դատական լսումը:

Պատրաստեց՝ Լիլիթ Գասպարյանը

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել