Ինչքա՞ն գումար է կառավարությունը պատրաստվում տալ Հայոց ցեղասպանությունը վերապրած հայերին

ՀՀ կառավարությունը վաղվա նիստին կավելացնի Հայոց ցեղասպանությունը վերապրած հայերին ամենամսյա դրամական օգնության չափը:

Գործադիրը վաղը կքննարկի ՀՀ կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի n 687-ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին հարցը: Որում առաջարկվում է. «ՀՀ կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի «Արևմտյան Հայաստանում և Օսմանյան Թուրքիայի այլ վայրերում մինչև 1915 թվականը (ներառյալ) ծնված և Հայոց ցեղասպանությունը վերապրած հայերին ամենամսյա դրամական օգնություն տալու և Հայստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 23-ի N 1820-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 687-Ն որոշման 1-ին կետում «քսանհինգ հազար դրամ» բառերը փոխարինել «հարյուր հազար դրամ» բառերով:

Կառավարության նախագծից պարզ է դառնում, որ 2015 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում և Օսմանյան Թուրքիայի այլ վայրերում մինչև 1915 թվականը (ներառյալ) ծնված և Հայոց ցեղասպանությունը վերապրած 33 անձանց առ այսօր տրվում է քսանհինգ հազար դրամ, սակայն գործադիրը վաղվա նիստում, հաստատելով ներկայացվող նախագիծը, նրանց բյուջեից ամսական կտրամադրի 100000 ՀՀ դրամի չափով օգնություն:

Որոշումն ուժի մեջ է մտնելու 2015 թվականի ապրիլի 1-ից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել