Հարավային Ուելսում (Մեծ Բրիտանիա) ոստիկանությունը հայտնաբերել է 300000 ֆունտ արժողությամբ կոկաինի գործարան: Ինչպես հայտնում է The Telegraph-ը 33-ամյա Գեյվին Էթչելը և 29-ամյա Թոմաս Դեյվիսը սուպերմարկետից գնել են տասնյակից ավելի էլեկտրոնային հարիչ` յուրքանչյուրը 7.29 ֆունտ արժողությամբ:
Մեծաքանակ այս գնումը կասկածներ է առաջացրել սուպերմարկետի աշխատակիցների մոտ: Նրանց կարծիքով, այս երկու անձիք ամենևին հացթուխների կամ խոհարարների տեսք չեն ունեցել: Պարզվելէ, որ թմրադիլերներ են և հարիչները գնել են կոկաին խառնելու համար: Ոստիկանության կողմից հայտնաբերվել է նաև 5.8 կգ բենզոկաին, որը նախատեսված է եղել կոկաինի հետ խառնելու և շահույթն ավելացնելու համար:
33-ամյա Էթչելը և 29-ամյա Դեյվիսը դատապարտվել են համապատասխանաբար 9 և 6 տարվա ազատազրկման: Նրանք խոստովանել են իրենց մեղքը: