Երբ խոսվում է իրավունքի գերակայության մասին, ապա դրա հիմքում ազատ, թափանցիկ և արդար ընտրություններն են. այս մասին ասաց Երևանում ընթացող «Եվրանեսթ» խորհրդարանական վերաժողովի շրջանակներում կազմակերպված Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի ղեկավար կոմիտեի համանախագահ Քշիշտոֆ Բոբինսկին:
Նա իր ելույթում նշեց, որ հաճախ ընտրությունների ժամանակ աչք են փակում խախտումների վրա, ինչը անընդունելի է, քանի որ անարդար կերպով ընտրված պատգամավորները չեն կարող զբաղվել օրինաստեղծ աշխատանքով: Ք. Բոբինսկին հորդորեց բոլորին հավատարիմն մնալ արդար և թափանցիկ ընտրություններ անցկացնելու սկզբունքին և «քաղաքական խաղեր չխաղալ» դրա հետ:
Նա անդրադարձավ նաև այն դեպքին, երբ հայաստնյան նախագահական ընտրություններից հետո մի խումբ ակտիվիստներ տապալել էին ԵԱՀԿ ներկայացուցիչների ասուլիսը` պահանջելով վերջ տալ բեմականացումներին: Նրա խոսքով, ընտրախախտումները վնասում են Եվրամիության և եվրոպական մյուս կառույցների հեղինակությանը: