Հայաստանը մինչև 2013 թվականը առաջատար պետություններից մեկն էր Արևելյան գործընկերության անդամ 6 պետությունների շարքում, որը կատարում էր ԵՄ-ի հետ պայմանագրերով ստանձնած պարտավորությունները: Սակայն 2013-ի սեպտեմբերի 3-ին, երբ Հայաստանն ընտրեց ԵՏՄ-ն և հրաժարվեց ստորագրել ԵՄ-ի հետ ասոցիացիաման պայմանագիրը, իր դիրքերը զիջեց` հայտնվելով 4-րդ տեղում:
Այս մասին հայտարարեց «Ժառանգություն» կուսակացության անդամ Հովսեփ Խուրշուդյանը` Երևանում ընթացող «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի նիստի ժամանակ: Նա իր խոսքում անդրադարձավ նաև Արցախի հիմնախնդրին, նշելով, որ կոնֆլիկտային վիճակը շարունակում է առաջնային խոչընդոտներից մեկը լինել` կայությունուն ապահովելու հարցում: Եվ արևմտյան գործընկեր պետություններին առաջարկեց, որպես խնդրի լուծման տարբերակ դիտարկել ԼՂՀ անկախության ճանչումը:
Նա խոսեց նաև ԼՂՀ-ում գործող քաղաքացիական հասարակության ինստիտուտների մասին, որոնք լիովին մեկուսացված են աշխարհից և նույնիսկ նմանատիպ գագաթաժողովների մասնակցելու հնավարություն չունեն:
Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն իր խոսքում խնդրեց արևմտյան երկրների գործընկերներին և ԵԽ անդամներին խոսեն հաջողության պատմությունների մասին, թեկուզ լինեն դրանք փոքր հաջողություններ: Նրա խոսքով, հայ հասարակությանը հետաքրքրում են միայն արդյունքները, և նրանք երբ նայում են Ուկրաինային ու Վրաստանին, տեսնում են, որ հեղափոխությունների և ռիսկային քայլերի դեպքում տարածքներ են կորցրել:
Ելույթներով հանդես եկան նաև Ուկրաինայի, Վրաստանի, Բելառուսի, Մոլդովայի ներկայացուցիչները: