Ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր ստացվել, որ 77-ամյա Լաուրա Խ.-ն ցանկանում է զենք-զինամթերք հանձնել: Այս մասին Իրավաբան.net -ը տեղեկանում է ՀՀ ոստիկանությունից:
Մեկնած օպերատիվ խմբին կինը ներկայացրել է ականանետի արկ՝ ամրացված տակդիրի վրա, և հայտարարել, որ այն պատկանել է Արցախյան ազատամարտում զոհված իր որդուն:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: