ԱԻՆ-ի խորհուրդը վարորդներին

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 16-ի ժամը 09.30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՏԿ ԱԻՆ-ին:

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Ապարանի և Արագածի տարածաշրջաններում ձյուն է տեղում:

Տավուշի մարզում առկա է մառախուղ:

Խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:
Իրավաբան.net

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել