Մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանի մոտ զենք-զինամթերք է հայտնաբերվել

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կարեն Դեմիրճյանի անվան Մետրոպոլիտենի պահպանության բաժին զանգահարած քաղաքացին հայտնել է, որ զենք-զինամթերք է թողնում մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանի մուտքի մոտ՝ դրսի աղբարկղի մեջ: Այս մասին տեղեկանում ՀՀ ոստիկանությունից:

Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ եղել է կարճեցված փողով, մեկփողանի ողորկափող, որսորդական հրացան, 3 նռնակ` առանց պայթուցիչների, նռնակի 1 պայթուցիչ և 5.45 մմ տրամաչափի 116 փամփուշտ:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել