Ընդունվեց հայտարարություն` հակակոռուպցիոն խորհրդի վերաբերյալ

Կառավարության կողմից ստեղծված հակակոռուպցիոն խորհուրդի կառուցվածքի և դրա գործունեության արդյունավետության խնդրիների վերաբերյալ այսօր քննարկում էին կազմակերպել Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) հակակոռուպցիոն կոալիցիայի Երևանում գործող ՔԿՀ-ների ներկայացուցիչները:

Քննարկման ժամանակ կոալիցայի անդամները իրենց մտահոգությունը հայտնեցին այն մասին, որ կառավարության որոշմամբ ստեղծված հակակոռուպցիոն խորհուրդը չի համապատասխանում մի շարք միջազգային փաստաթղթերով սահմանված չափորոշիչներին: Խոսքը վերաբերում է ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի 6-րդ և 36-րդ հոդվածներին, Հակակոռուպցիոն գործակալությունների գործունեության սկզբունքների մասին Ջակարտայի և Հակակոռուպցիոն ռազմավարությունների վերաբերյալ Կուալա Լումպուրի հայտարարություններին:

ՔԿՀ ներկայացուցիչները նաև մտահոգ են, որ մինչ օրս կառավարությունը որևէ գործնական քայլ չի արել իրենց կողմից վարչապետին ուղղված ուղերձում ներկայացված առաջարկների և խնդիրների լուծման ուղղությամբ:

Միաժամանակ, ՔՀԿ ներկայացուցիչները կարևորեցին Քաղաքացիական հասարակություն-Կառավարություն երկխոսությունը որպես Կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության նախապայման:

Քննարկման արդյունքում ՔԿՀ ներկայացուցիչները ընդունեցին հայտարարություն: Հիշեցնենք, որ մարտի 12-ին և 13-ին նման քննարկումներ կազմակերպել և հայտարարություն են ընդունել նաև մարզերում գործով ՔՀԿ-ներկայացուցիչները, որոնք անդամակցում են ՔՀԿ հակակոռուպցիոն կոալիցիային: Քննարկումները անց են կացվել Գյումրի, Վանաձոր, Կապան, Գավառ և Արարատ քաղաքաներում:

Նշենք, որ ՔԿՀ հակակոռուպցիոն կոալիցիան հիմնադրվել է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի և Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախաձեռնությամբ 2014 թվականի նոյեմբերի 28-ին: Կոալիցիային անդամակցում է շուրջ 70 ՔՀԿ` Երևանից և ՀՀ մարզերից:

Հանդիպման ավարտին հասվաստագրեր տրվեցին ՔՀԿ ներկայացուցիչներին, ովքեր մասնակցել են «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի շրջանակներում կազմակերպված հակակոռուպցիոն ուսուցումներին: Հավաստագրեր ստացած կազմակերպությունները հնարավորություն կունենան դիմելու ծրագրի շրջանակներում հայտարարվելիք փոքր դրամաշնորհների մրցույթին:

Իրավաբան.net

Այլ միջոցառումներ

Իրադարձություններ