2015թ. մարտի 12-ին ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի Շիրակի մարզի ՔՀԿ-ների մասնակցությամբ տեղի ունեցավ Հակակոռուպցիոն քննարկում: Քննարկումն նվիրված էր 2015թ. Փետրվարի 19-ին թիվ 165-Ն որոշմամբ Հակակոռուպցիոն խորհրդի ստեղծման վերաբերյալ Շիրակի մարզի ՔՀԿ-ների դիրքորոշման արտահայտմանը:
Քննարկման մասնակիցները իրենց մտահոգությունը արտահայտեցին, որ Կառավարությունը դեռևս որևէ էական քայլ չի իրականացրել ՔՀԿ-ների Հակակոռուպցիոն կոալիցիայի կողմից Վարչապետին 2014թ. նոյեմբերի 28-ին ուղղված ուղերձում բարձրացված հարցերի իրականացման ուղղությամբ, ինչպես նաև Կառավարությունը չի ընդունել ՔՀԿ-ների Հակակոռուպցիոն Կոալիցիայի և դրա անդամ կազմակերպությունների առաջարկները՝ ուղղված Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդում քաղաքացիական հասարակության լայն ներգրավմանն ու իրական մասնակցության ապահովմանը, մասնավորապես Խորհրդի կազմում ՔՀԿ-ների երկու ներկայացուցչի փոխարեն հինգ ներկայացուցիչ ունենալու առաջարկը: Քննարկման արդյունքում մասնակիցները ընդունեցին հայտարարություն ուղղված Կառավարությանը:
Նշենք, որ քննարկմանը մասնակցում էին «ԼոգոՍ» երիտասարդական ՀԿ նախագահ Արա Մելիքջանյանը, «Արաքս Կենտրոն» Բարեգործական ՀԿ նախագահ Ալլա Խաչատրյանը, «Համայնքային նախաձեռնությունների ու քարոզչության կենտրոն» ՀԿ նախագահ Մարզպետունի Զադոյանը, «ՑՈԼԻՆԵ» Բարեգործական, Մշակութային, Իրավապաշտպան ՀԿ նախագահ Աննա Թադևոսյանը, Գյումրու Երիտասարդ Կանանց Քրիստոնեական Ասոցիացիա Ֆլորա ՀԿ նախագահ Սվետլանա Մկրտչյանը, Սրբազան հող բարեգործական ՀԿ նախագահ Սուսաննա Էլբակյանը, Գյումրու «Կանթեղ» Իրավապաշտպան ՀԿ նախագահ Արմեն Գաբրիելյանը, «Մեղվիկ» մանկապատանեկան ՀԿ ներկայացուցիչ Տաթևիկ Մարտիրոսյանը, «Նոր հայացք» քաղաքացիական հասարակության կենտրոն ՀԿ նախագահ Սոնյա Սարգսյանը, Հացիկի «Հացիկ» Համայնքային Կենտրոն ՀԿ ներկայացուցիչ Հովհաննես Շահբազյանը:
Այլ միջոցառումներ
- Գույքի և եկամուտների հայտարարագրման ինստիտուտի թափանցիկության ապահովման գործում կարևոր դեր պետք է ունենան ՔՀԿ-ներն ու ԶԼՄ-ները
- «Հայաստանում ոչ թե առողջապահության, այլ հիվանդապահության համակարգ է»
- «Տեղեկատվության ազատությունն այն հիմնաքարն է, որ բնորոշում է հիմնապես ազատ պետությունները». Դավիթ Հարությունյան
- Կստեղծվի կոռուպցիոն ռիսկերի և ապօրինի հարստացման դեպքերի ինտերակտիվ առցանց քարտեզ
- Կոռուպցիայի դեմ պայքարը սկսվում է կրթությունից. հակակոռուպցիոն միջոցառում Կապանում
Իրադարձություններ