Կինը 100.000 դոլար է պահանջում ռեստորանից իր Վալենտինի օրը փչացնելու համար

Փորթլենդում բնակվող մի կին, ով Վալենտինի օրը միայնակ ճաշել է ռեստորաններից մեկում, 100.000 ԱՄՆ դոլար փոխհատուցում է պահանջում, քանի որ նրան սպասարկելիս մատուցողուհին կոպիտ վերաբերմունք է ցուցաբերել: Դատական հայցի մեջ նշվում է, որ Քեթլին Հեմփթոնը Էնզոյի իտալական սրճարանում նախօրոք սեղան է պատվիրել իր և ամուսնու համար, սակայն վերջինս չի կարողացել գալ։

Հեմփթոնը ասել է, որ ռեստորանի անձնակազմն անտեսել է իրեն ու չի սպասարկել: Նա պարզաբանել է, որ պատվեր կատարելու համար կանչել է մատուցողուհուն, սակայն վերջինս նրա պատվերը չի ընդունել, և Քեթլինը ստիպված հեռացել է ռեստորանից:
Հեմփթոնը 100.000 դոլար, ինչպես նաև հրապարակայնորեն ներողություն է պահանջում, չնայած սրճարանի սեփականատերը, հերքում է կատարվածը: Այս մասին հայտնում է «Portland suntimes»-ը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել